Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռեինյերը, որը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստը ցանկանում է ժամանակից շուտ վերադառնալ Իսպանիա, սակայն «մեղուները» թույլ չեն տա վերջինիս մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հեռանալ։
«Ռեալը» պլանավորում է ամռանը բրազիլացուն վարձավճարով ուղարկել Լա Լիգան ներկայացնող ակումբներից մեկը։ Մինչ այժմ ֆուտբոլիստը գերմանական ակումբում մասնակցել է 30 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 641 րոպե, և խփել մեկ գոլ։
























































