«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ադրիան Սանչեսը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ըստ աղբյուրի՝ «մանկունիանցիները» ցանկանում են կես տարով վարձակալել ֆրանսիացուն՝ հետագայում վերջինիս տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», ՊՍԺ-ն և «Նյուքասլը»։
























































