«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Էվերթոն»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացին կես տարվա վարձակալությամբ կտեղափոխվի «Էվերթոն»։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետորը։ Նույն աղբյուրը նշում է, որ «Քրիսթալ Փելասը» ևս բանակցություններ է վարում՝ վերջինիս վարձակալելու համար։ Վերջնական որոշումը պետք է կայացնի վան դե Բեկը։
























































