Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը։
Նախկինում Ոդոն հանդես է եկել «Ուլիսի», «Ուրարտուի», «Շիրակի», «Արարատի», ինչպես նաև ղազախական «Շախտյորի» և «Ատիրաուի» կազմում։
Հայաստանի ազգային հավաքականում կիսապաշտպանն անցկացրել է 13 հանդիպում։