Վինգեր Ադամա Տրաորեն մեկնաբանել է իր՝ «Վուլվերհեմփթոնից» «Բարսելոնա» վարձավճարով տեղափոխությունը։
«Այնքան երջանիկ եմ այսքան տարի անց այստեղ վերադառնալուս համար, ինձ համար սա յուրահատուկ պահ է։ Ես այստեղ եմ մեծացել ու վերադառնում եմ այստեղ ընտանիքիս ու ընկերներիս մոտ։
Ուզում եմ այս երջանկությունը փոխանցել խաղադաշտին»,- Տրաորեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ադաման «Բարսելոնայի» սան է։ Նա ակումբի ենթակառուցվածքում է եղել 2004-2015 թվականներին։