«Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն»։
Իսպանական ակումբն արդեն իսկ կապնվել է «Մարսելի» ղեկավարության հետ՝ առաջարկելով հինգ միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում Կամարան մասնակցել է 24 հանդիպման և խփել մեկ գոլ։