Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան դեյան Կուլուսևսկին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է կես տարով վարձակալել վերջինիս՝ հետագայում ամբողջական տրանսֆերը 30 միլիոն եվրոյով պարտադիր գնելու պայմանով։
Բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են։ Թուրինցիները ցանկանում են գործարքից ստանալ նցազագույնը 40 միլիոն եվրո։