«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է Goal-ը:
Փարիզցիները անգլիացուն դիտարկում են որպես Կիլիան Մբապեի փոխարինող, եթե նա ամռանը հեռանա ակումբից։ ՊՍԺ-ն մշտական կապի մեջ է Ռեշֆորդի հետ, իսկ ինքը՝ խաղացողը, պատրաստ է ուժերը փորձել Ֆրանսիայի առաջնությունում։
Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։