«Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն միացել է «Ռեյնջերսին», հայտնում է շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ եմ միանալու «Ռեյնջերսին» մինչև մրցաշրջանի ավարտը: Իմ կարիերայի այս պահին սա ֆանտաստիկ քայլ է: Ես խաղալու եմ այնպիսի մեծ ակումբում, որն ինձ ապացուցելու մեծ հնարավորություններ կտա։ Անհամբեր սպասում եմ առաջին մարզմանը թիմակիցների հետ»,- Դիալոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի քարտուղարությունը։
Կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել, որը ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։