«ՌԲ Լայպցիգի» 19-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան մոտ է Լա լիգա վերադառնալուն, որտեղից հեռացել էր ամռանը։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսելոնայի» սանը վարձակալությամբ մինչև մրցաշրջանի ավարտ կտեղափոխվի «Վալենսիա», բայց հնարավորություն կլինի վարձակալությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու համար։
Հիշեցնենք՝ նախորդ ամառ ֆուտբոլիստը մերժել էր «Բարսելոնայի»՝ պայմանագրի երկարաձգման առաջարկն ու տեղափոխվել Բունդեսլիգա։
























































