6.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

    Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

    Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

    Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

    Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

    Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

    CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

    ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

    Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

            Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

            Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

            Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

            Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

            Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

            CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

            ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

            Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Տրանսֆերային անցուդարձ N3․ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից, Բաբայանը վերադարձավ Դանիա, Պեպին վերջապես տեղափոխվեց Եվրոպա

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հայաստան, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  27.01.22 / 20:11
                  0

                  Եվրոպական շատ առաջնություններում տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է ընդամենը մի քանի օր, և շատ ակումբներ փորձում են իրենց կադրային խնդիրները լուծել որքան հնարավոր է շուտ։ 

                  Այսօրվա մեր նյութը ավանդաբար կսկսենք հայ ֆուտբոլիստներին վերաբերող նորություններից, իսկ հետո կանդրադառնանք եվրոպական տրանսֆերային անցուդարձի գլխավոր իրադարձություններին։

                  Այս շաբաթ իտալական մամուլը հեղեղվեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ մեկ լուրով․ ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա «Ռոմայից»: 

                  Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ Թե որտեղ է շարունակելու կարիերան Հենրիխը՝ դժվար է կանխատեսել, այնպես որ առաջիկայում սպասվում են բազմաթիվ նորություններ և վարկածներ ֆուտբոլիստի կարիերայի ապագայի վերաբերյալ․ Մխիթարյանի տրանսֆերը նոր ակումբին կհասնի անվճար, այդ իսկ պատճառով առաջիկայում նա կդառնա շատ ակումբների համար տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը։ Բայց մեր կարծիքով, դա տեղի չի ունենա այս ձմեռ․ «Ռոմայում» հասկանում են, որ հայ ֆուտբոլիստին արժանի փոխարինող գտնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը շատ դժվար կլինի․․․

                  Սպասվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ևս կլքի Ղազախստանի առաջնությունը։ Լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է տեղափոխվել ռուսական կամ արևելաեվրոպական թիմերից որևէ մեկը, սակայն օրեր առաջ «Աստանան» հայտարարեց Հովհաննիսյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Դե ինչ, Ղազախստանի առաջնությունը, ինչպես նախորդ մրցաշրջանում, ևս կշարունակի մնալ մեր դիտակետում։

                  Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, փոխել է ակումբային գրանցումը։ Նա կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն բուժննում է անցել թիմի կազմում, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Հիշեցնենք՝ Բաբայանը հեռացել էր Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։ «Կանեմ ամեն ինչ, որ գարնանը զարմացնեմ ֆուտբոլային Դանիային։ Լավ մարզավիճակում եմ գտնվում և անհամբեր սպասում եմ` երբ եմ մասնակցելու վաղվա մարզմանը և առաջիկա ստուգողական խաղերին»,- ասել է Էդգար Բաբայանը իր տեղափոխությունից հետո։

                  Իսկ ահա ղազախական «Ակտոբեն» որոշել է պայմանագիր չառաջարկել Սոլոմոն Ուդոյին: Ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձաշրջան անցած ֆուտբոլիստների վերաբերյալ: Այդ ֆուտբոլիստների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Սոլոմոն Իմե Ուդոն, որը, սակայն ի թիվս մի քանի այլ խաղացողների, չի անցել փորձաշրջանը: Ուդոն խաղաժամանակ է ստացել ուկրաինական «Պոլեսյե» և «Զարյա» թիմերի դեմ ստուգողական հանդիպումներում:

                  Գեղամ Կադիմյան

                  Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը ևս նոր ակումբ ունի։ Հարձակվողը պայմանագիր է կնքել բելառուսական «Նեմանի» հետ, որի կազմում հանդես է եկել 2020-2021 թվականներին՝ ճանաչվելով թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Կադիմյանի վերջին ակումբը ղազախական «Կայսարն» էր, որտեղից վերջինս հեռացել էր նախորդ տարվա վերջում։

                  Իսկ ահա մեկ այլ հայ ֆուտբոլիստ լքել է Բելառուսի առաջնությունը՝ տեղափոխվելով ՀՊԼ։ Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի հետ։ Մուսախանյանի նախկին ակումբը Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն էր, որի կազմում վերջինս անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։

                  Անտոնի Մարսիալ

                  Ինչ վերաբերում է միջազգային տրանսֆերներին, ապա այստեղ ևս կան մի քանի հետաքրքիր տեղափոխություններ։ 

                  «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Սևիլյայում»։ Իսպանական ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի վարձակալության մասին։ «Սևիլյայի» կազմում ֆրանսիացին հանդես կգա 22 համարի ներքո։ Ֆուտբոլիստը շատ է ցանկանում մասնակցել առաջիկա ԱԱ-ին, այդ իսկ պատճառով էլ տրամաբանական է, որ նա խաղային պրակտիկա ստանալու համար փոխեց ակումբային գրանցումը։ Անդալուսացիներն ունեն ևս մեկ ձեռքբերում՝ ի դեմս «Պորտուի» մեքսիկացի վինգեր Խոսուս Կորոնայի, ում տրանսֆերն իսպանական ակումբին արժեցավ 3 մլն եվրո։ Անկեղծ ասած, այս ֆուտբոլիստը բավականին երկար մնաց Պորտուգալիայում և կարող էր տեղափոխվել թոփ առաջնություն դեռ մի քանի մրցաշրջան առաջ։

                  Բայց իսպանական ակումբը նաև մեկ կորուստ ունի․ «Կադիսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Սևիլյայի» կիսապաշտպան Ուսամա Իդրիսին վարձավճարով հանդես կգա իրենց ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտը։ 25-ամյա մարոկկացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

                  Իսպանիայում արդեն կայացած տրանսֆերների մեծամասնությունը առանձնահատուկ աղմուկ ու ոգևորվածություն այս պահին չի առաջացնում, սակայն, ինչ վերաբերում է տրանսֆերային շշուկներին, ապա դրանց մեծ մասը Իսպանիայում կապված է «Բարսելոնայի» հետ։ Նախ, ակումբը բարեհաջող կարողացավ գրանցել Ֆերան Տորեսին՝ Լա Լիգայի հանդիպումներին մասնակցելու համար։ 55 մլն եվրոյով «Ման․ Սիթիից» ձեռքբերված ֆուտբոլիստին կատալոնացիները որոշ ժամանակ չէին կարողանում գրանցել՝ բյուրոկրատական թղթաբանության պատճառով (պետք էր բեռնաթափել աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը)։ Այլ նորեկներ Չավիի թիմն այս ձմեռ դեռ չունի։

                  Ըստ միջազգային մամուլի, կատալոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում մոտ մեկ տասնյակ ֆուտբոլիտների նկատմամբ, բայց առավել հաճախ խոսվում է մի քանի հնարավոր ձեռքբերումների մասին․ խոսքը «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», «Չելսիի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի, «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի, «Այաքսի» պաշտպան Տալյաֆիկոյի և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեի մասին է։ Ըստ տարբեր աղբյուրների՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրերն այդ ֆուտբոլիստների հետ։ Իսկ այդ լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը՝ կիմանանք արդեն հաջորդ շաբաթ, երբ փակվի տրանսֆերային պատուհանը։

                   

                  Ժերեմի Բոգա

                  Իտալիայում տրանսֆերային շուկան համեմատաբար ավելի ակտիվ է՝ քան Իսպանիայում, սակայն այստեղ էլ շատ չեն նշանակալի տրանսֆերները։ Կարելի է առանձնացնել Ջոնաթան Իկոնեի տրանսֆերը «Լիլից» «Ֆիորենտինա»՝ 14 մլն եվրոյի դիմաց և Ժերեմի Բոգայի տեղափոխությունը «Սասուոլոյից» «Ատալանտա»։ Ինչպես տեղեկացնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը, իվուարցու հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։ Սակայն Գասպերինիի «Ատալանտան» մոտ է իր առաջատարներից մեկին կորցնելուն․ այսօր հայտնի դարձավ, որ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը մեկնել է Միլան՝ բուժզննում անցնելու «Ինտերի» համար։ Ըստ ֆուտբոլիստի գործակալի, տրանսֆերի արժեքը կկազմի 25 մլն եվրո։

                  «Ռոման» ևս երկու նորեկ ունի, սակայն երկուսն էլ «գայլերի» ոհմակին միացել են վարձավճարով։ Խոսքը պորտուգալացի կիսապաշտպան Սերժիո Օլիվեյրայի («Պորտու») և անգլիացի ֆուտբոլիստ Միթլենդ Նայլսի («Արսենալ») մասին է, ովքեր միանագամից ընդգրկվեցին թիմի մեկնարկային կազմում։ Իսկ ահա կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը և հարձակվող Բորխա Մայորալը վարձակալական հիմունքներով Հռոմը փոխեցին Մադրիդի հետ․ ֆուտբոլիստները մրցաշրջանը կավարտեն «Խետաֆեում»։

                  «Միլանը» ձևակերպել է «Ցրվենա Զվեզդայի»18-ամյա հարձակվող Մարկո Լազետիչի տրանսֆերը։ Բուժզննումից և խաղացողի հետ պայմանագիր կնքելուց հետո պայմանագիրը պաշտոնապես ուղարկվել է Սերիա Ա։ Լազետիչը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը և ընտրել է «22» համարի մարզաշապիկը։ «Միլանը» «Ցրվենա Զվեզդային» վճարել է 4 միլիոն եվրո, սերբական ակումբը կստանա նաև խաղացողի ապագա վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը։

                  Եվ իհարկե, չմոռանանք նաև նշել Լուիշ Նանիի վերադարձը Ա Սերիա։ Պորտուգալացին, ով վերջին տարիներին հանդես էր գալիս MLS-ում, համալրել է «Վենեցիայի» շարքերը և նույնիսկ արդեն աչքի է ըկել արդյունավետ գործողությամբ։

                  Վլահովիչի տրանսֆերային սագայի մասին այսօր չենք խոսի․․․ և վերջ։ Այլ տրանսֆերներին ևս մանրամասն չենք անդրադառնա, ահա համառոտ մի քանի գործարքի մասին․

                  Կելվին Յեբոա (Իտալիա/Գանա)․ «Շտուրմից»՝ «Ջենոա»․ 6,5 մլն եվրո
                  Սիլվան Հեֆթի (Շվեյցարիա)․ «Յանգ Բոյսից»՝ «Ջենոա»․ 5 մլն եվրո
                  Միշել Կուիզանս (Իտալիա)․ «Բավարիայից»՝ «Վենեցիա»․ 4 մլն եվրո
                  Յոան Վասկես (Մեքսիկա)․ «Պումասից»՝ «Ջենոա»․ 3,5 մլն եվրո
                  Աքսել Տուանզեբե (Անգլիա)․ «Ման․ Յունայթեդից»՝ «Նապոլի»․ վարձավճար
                  Ֆիլիպ Բենկովիչ (Խորվաթիա)․ «Լեսթերից»՝ «Ուդինեզե»․ անվճար
                  Պիետրո Պելեգրի (Իտալիա)․ «Մոնակոյից»՝ «Տորինո»․ վարձավճար
                  Պաբլո Մարի (Իսպանիա)․ «Արսենալից»՝ «Ուդինեզե»․ վարձավճար

                  «Աուգսբուրգը» ձեռք է բերել ԱՄՆ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ Ռիկարդո Պեպիին։ 18-ամյա հարձակվողը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Տրանսֆերային գումարը կազմել է 16 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ձեռքբերում է «Աուգսբուրգի» համար։ Պեպին MLS-ի պատմության ամենաերիտասարդ հեթ-տրիկի հեղինակն է։ MLS-ի վերջին առաջնության 31 խաղում Պեպին դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

                  Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Լևերկուզենի «Բայերին»։ «Բայերի» և Ազմունի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Սակայն «Բայերը» պատրաստ է արդեն այս ձմեռ «Զենիթից» գնել Սերդար Ազմունի տրանսֆերը: Sport1-ը հայտնում է, որ գերմանական ակումբն իրանցի ֆուտբոլիստի համար պատրաստ է 2-3 մլն եվրո վճարել, բայց շատ բան կախված է նրանից՝ արդյոք Լուկաս Ալարիոն մինչև ամսվա վերջ կհեռանա՞ «Բայերից»: Ի դեպ, Ազմունն ինքնակամ լքել է «Զենիթի» ճամբարը, որպեսզի պայմանագիր կնքի «Բայերի» հետ։

                  «Մարսելը» հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հավաքականի հարձակվող Սեդրիկ Բակամբուի տրանսֆերի մասին։ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսը։ Բակամբուի վերջին ակումբը չինական «Պեկին Գուանն» էր: Նախկինում Սեդրիկը հանդես է եկել նաև «Վիլյառեալում», «Բուրասփորում» և «Սոշոյում»։

                  Լիգա 1-ի այլ նշանակալից տրանսֆերները․

                  Յենս Կայուստե (Շվեդիա)․ «Միդտյուլանդից»՝ «Ռեյմաս»․ 10 մլն եվրո
                  Էդոն Ժեգրովա (Կոսովո)․ «Բազելից»՝ «Լիլ»․ 7 մլն եվրո
                  Պատրիկ Բերգ (Նորվեգիա)․ «Բուդե Գլիմտից»՝ «Լանս»․ 4,5 մլն եվրո
                  Սեադ Կոլաշինաց (Բոսնիա)․ «Արսենալից»՝ «Մարսել»․ անվճար
                  Իբրահիմա Ամադու (Ֆրանսիա)․ «Սևիլյայից»՝ «Մեց»․ անվճար

                  Սակայն ոչ միայն Բակամբուն է վերադարձել Եվրոպա։ Հիշո՞ւմ եք Վիլֆրեդ Բոնիին․․․  «Մանչեսթեր Սիթիի», «Սուոնսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Վիլֆրիդ Բոնին կարիերան կշարունակի Նիդեռլանդների առաջնությունում։ 33-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել ՆԵԿ-ի հետ, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Բոնիի վերջին ակումբը եղել է «Ալ Իթիհադը», որի կազմում նա հանդես էր գալիս 2020 թվականից։ Սա էլ՝ որպես փոքրիկ բոնուս-նյուզ․․․

                  Վար Բաբայան

                  Կարդացեք նաև՝

                  Տրանսֆերային անցուդարձ N1․ Մերոնք՝ Արևելյան Եվրոպայում, ինչ փոփոխություններ կան հայկական ակումբներում

                  Տրանսֆերային անցուդարձ N2․ Էրիկսենը վերադառնում է, բիրմինգհեմյան ակումբի «շեյխի վայելքները» և ճապոնական միգրացիա

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

                  06.06.26

                  Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

                  06.06.26

                  Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

                  05.06.26

                  Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

                  05.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

                  00:30 / 06.06.26

                  Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

                  00:15 / 06.06.26

                  Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

                  23:40 / 05.06.26

                  Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

                  23:15 / 05.06.26

                  Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

                  22:45 / 05.06.26

                  Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

                  22:15 / 05.06.26

                  CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

                  ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

                  21:45 / 05.06.26

                  Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

                  21:15 / 05.06.26

                  ՄՅՈւ-ի նախկին խաղացողը խորհուրդ է տվել Սպերցյանին ապագա ակումբի ընտրության հարցում

                  20:40 / 05.06.26

                  ​🎥 Կանանց ԱԱ-2027. Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ և կորցրեց խմբից դուրս գալու շանսերը

                  20:05 / 05.06.26

                  Պաշտոնական. Տոտենհեմը պայմանագիր է կնքել Լիվերպուլի նախկին աստղի հետ

                  19:14 / 05.06.26

                  Մարտական տրամադրվածություն և ծանոթ դեմքեր. Չանչարևիչի նախախաղային մեկնաբանությունը

                  19:04 / 05.06.26

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

                  Ես կախարդական փայտիկ չունեմ. Եղիշե Մելիքյանը՝ հավաքականի խնդիրների, նորեկների շանսերի և սպասելիքների մասին

                  18:34 / 05.06.26

                  Հոր հետքերով. Ստանկովիչ կրտսերը վերադառնում է Ինտեր

                  18:31 / 05.06.26

                  Կխանգարի՞ արդյոք Գալիցկին Սպերցյանի արաբական տրանսֆերին. գործակալը նոր մանրամասներ է հայտնում

                  17:10 / 05.06.26

                  Աշխատավարձ վճարելու գումար չկար. Պերեսը հիշել է՝ ինչպես փրկեց Ռեալը

                  16:13 / 05.06.26

                  Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին

                  15:15 / 05.06.26

                  Նորամուծություն ԱԱ-2026-ում. ՖԻՖԱ-ն փոխում է նախախաղային արարողության կանոնները

                  14:15 / 05.06.26

                  Պերեսի գաղտնիքը ջրի երես դուրս եկավ. ով է Ռեալի ռեկորդային տրանսֆերի թիրախը

                  13:01 / 05.06.26

                  📷 Ինչո՞ւ էր Շերկին կքանստել նախագահի հետ լուսանկարվելիս. ֆուտբոլիստը բացել է փակագծերը

                  12:43 / 05.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.