Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է իր կարծիքով անցած տարվա լավագույն ֆուտբոլիստին։
«Դա լավ հարց է, բայց ես կարծում եմ, որ Լևանդովսկին թիվ մեկն է: Բենզեման նույնպես հիանալի էր, Մեսսին նույնպես աչքի ընկավ: Այսպիսով, Բենզեման և Մեսսին կկիսեն երկրորդ և երրորդ տեղերը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին ՖԻՖԱ-ի վարկածով դարձել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Լեհ հարձակվողը քվեարկության արդյունքում չորս միավորով գերազանցեց ՊՍԺ-ի հարձակվող Մեսսիին։
«Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամանակ արգենտինացին է հաղթել՝ առաջ անցնելով լեհից։