«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թիմի պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Նախկինում խոսվում էր, որ գերմանացին հրաժարվել է «Բավարիայում» 10 միլիոն եվրո աշխատավարձից։
Զյուլեն մյունխենյան ակումբում է 2017 թվականից։
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Չելսին» և «Նյուքասլը»։