«Բայերը» պատրաստ է արդեն այս ձմեռ «Զենիթից» գնել Սերդար Ազմունի տրանսֆերը:
Sport1-ը հայտնում է, որ գերմանական ակումբն իրանցի ֆուտբոլիստի համար պատրաստ է 2-3 մլն եվրո վճարել, բայց շատ բան կախված է նրանից՝ արդյոք Լուկաս Ալարիոն մինչև ամսվա վերջ կհեռանա՞ «Բայերից»:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ազմունը «Բայերի» հետ մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Դեռևս նախատեսվում է, որ նա լևերկուզենյան ակումբ կտեղափոխվի 2022 թվականի ամռանը, այն բանից հետո երբ կավարտվի նրա պայմանագիրը «Զենիթի» հետ:
Ի դեպ, Ազմունն ինքնակամ լքել է «Զենիթի» ճամբարը, որպեսզի պայմանագիր կնքի «Բայերի» հետ, ինչի համար կարող է տուգանվել:
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը 2019 թվականից է հանդես գալիս «Զենիթում»:
























































