Մյունխենի «Բավարիան» իր պաշտպան Նիկլաս Զյուլեին առաջարկել է նոր պայմանագիր՝ մրցաշրջանում 10 միլիոն աշխատավարձով։
Սակայն ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել, հայտնում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Զյուլեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ, իսկ 26-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Նշենք, որ Նիկլաս Զյուլեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք ակումբներ, այդ թվում՝ կատալոնական «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին» և «Նյուքասլ Յունայթեդը»։