Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, շվեյցարացուն ձեռք բերելու ֆավորիտներն են համարվում գերմանական երկու գրանդները։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Վերջինս երեկ հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու և պատրաստվում է հեռանալ։