Սերբ Նովակ Ջոկովիչը, դառնալով Australian Open-2020-ի չեմիպիոն, արդեն վաղը՝ փետրվարի 3-ին, նորից կդառնա ATP-ի համաշխարհային վարկանիշի առաջատարը:
Մաթեմատիկական հաշվարկներից ելնելով, սերբ թենիսիստին միայն առաջին մեյջորում հաղթելը բավարար չէր, նաև անհրաժեշտ էր, որ Ռաֆայել Նադալը 1/4 եզրափակչից ավելի ուշ չլքեր պայքարը: Այդպես էլ եղավ: Քառորդ եզրափակչում իսպանացին 6:7 (3:7), 6:7 (4:7), 6:4, 6:7 (6:8) հաշվով պարտվեց Ավստրիայի ներկայացուցիչ Դոմինիկ Տիմին:
Australian Open-ի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը 4 ժամ 3 րոպեում 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է Տիմին:
Նովակը կարողացել է պաշտպանել տիտղոսը: Նա անցած տարի ևս հաղթեց Մելբուրնի մրցաշարում: Բացի դա, Ջոկովիչը կարիերայի ընթացքում 17-րդ անգամ հաղթեց Grand Slam-ի մրցաշարերում, և 8-րդը՝ Australian Open-ում (2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2019, 2020):
🏆 2008
— ATP Tour (@atptour) February 2, 2020
🏆 2011
🏆 2012
🏆 2013
🏆 2015
🏆 2016
🏆 2019
🏆 2020
Simply sensational from Djokovic.@DjokerNole | #AusOpenpic.twitter.com/Vx3phft9va