Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Հերտային»։
Մյունխենցիների կազմում աչքի ընկան Կորենտին Տոլիսոն, Թոմաս Մյուլլերը, Մարսել Զաբիցերը և Սերժ Գնաբրին։ «Հերտայի» միակ գոլը խփեց Յուրգեն Էկկելենկամպը։
«Բավարիան» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Հերտան» 22 միավորով ընթանում է 13-րդ հորիզոնականով։