Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Հոֆենհայմի» դեմ խաղում (3-2):
Խաղի 62-րդ րոպեին նորվեգացին նստել է խոտածածկին ու փոխարինում խնդրել։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Ակսել Վիտսելը։
Խաղադաշտից դուրս գալիս Հոլանդը ձեռքը դրել էր աջ ազդրի մկանին․ ամենայն հավանականությամբ, նա մկանային վնասվածք է ստացել։