Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտպան Մատիաս Գինտերին ձեռք բերելու հնարավորությունից, հայտնում է Defensa Central-ը:
Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ ավարտվում է ամռանը, սակայն մադրիդյան ակումբն այս փուլում շահագրգռված չէ ցածր գնով գործարք կատարելուն:
«Բորուսիան» վերջերս հայտարարեց, որ Գինտերն ամռանը անվճար կլքի ակումբը։ 28-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում մասնակցել է19 հանդիպման: