«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին.
«Բավարիան» պետք է սահմաններ դնի և ասի ոչ, երբ դրանք հատվեն: Այժմ այն դարձել է բիզնեսի ամենակարևոր հմտությունը։ Դավիդ Ալաբայի դեպքում ես հստակ դիրքորոշում որդեգրեցի:
«Բարսելոնայի» նման բանկային փողերը հեշտ է ծախսել: Բայց առանց վարկերի հաջողակ լինելը արվեստ է։ Եվ մենք ցանկանում ենք, որ այդպես էլ շարունակվի»,- ասել է Հյոնեսը Abendzeitung-ին տված հարցազրույցում: