Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Հոֆենհայմը» ընդունել էր «Ֆրայբուրգին» ու 1-4 հաշվով պարտություն կրեց։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների կազմում էր, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
«Հոֆենհայմը» դուրս մնաց հետագա պայքարից։