«Լիվերպուլը» ընթացիկ մրցաշրջանում ամենակայուն և ամենահզոր թիմն է, ինչի մասին երկու կարծիք լինել չի կարող: Սակայն ԱՊԼ-ի առաջատարի գլխավոր մարզչի սպասումները ավելի մեծ են.
«Թվերին չենք նայում: Երդվում եմ, մեզ անպարտելի չենք զգում: Միշտ էլ ամեն ինչ կարող է լինել:
«Լիվերպուլը» իդեալական չէ, նույնիսկ մոտ չէ դրան: Պարզապես ցանկանում ենք առավելագույնն անել»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը: