Մյունխենի «Բավարիան» ծրագրում է ամռանը վաճառել Ռոբերտ Լևանդովսկուն, եթե վերջինս հրաժարվի նոր պայմանագրից, հայտնում է Sport Bild-ը։
33-ամյա խաղացողին մնացել է ընդամենը 18 ամիս իր ընթացիկ պայմանագրի ավարտին, և նա ցանկություն է հայտնել շարունակել ամենաբարձր մակարդակով խաղալ ևս չորս տարի: Միաժամանակ Ռոբերտը դեռևս չի շտապում երկարաձգել այն:
Մյունխենյան ակումբը չի պատրաստվում իր ռմբարկուին անվճար բաց թողնել, այնպես որ, եթե մինչ ամառ կողմերը համաձայնության չգան այլ ակումբներ կարող են դիմել մյունխենցիներին տրանսֆերային առաջարկով:
Լեհ հարձակվողի նկատմամբ տրանսֆերային հավակնություններ ունեն Մադրիդի «Ռեալը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: