Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն մեկնաբանել է իր թիմի՝ Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչից դուրս մնալը: Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար «Բորուսիան» պարտվել է երկրորդ դիվիզիոնի «Սանկտ-Պաուլի» ակումբին՝ 1-2 հաշվով.
«Մենք այս երեկոն չսկսեցինք այնպես, ինչպես պետք էր: Առաջին 15 րոպեների ընթացքում մենք ինքներս որոշ խնդիրների բախվեցինք և միանգամից գոլ բաց թողեցինք: Առաջին կեսում հիմարություն էր փորձել հաշիվը հավասարեցնել: 0-2-ից հետո մենք որոշ պահեր շտկեցինք, բայց հիմնական հարցն այն էր՝ ինչպես սկսել գավաթային խաղը գործող չեմպիոնի կարգավիճակում: Մենք սա չհաղթահարեցինք»,- Ռոզեի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հիշեցնենք՝ «Բորուսիան» Գերմանիայի Գավաթի գործող չեմպիոնն է: Նախորդ տարվա եզրափակչում թիմը ջախջախեց «ՌԲ Լայպցիգին»: