«Լոս-Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը թիմի վերջին 14 խաղերից յուրաքանչյուրում վաստակել է 25 միավոր, տիրել 5 անդրադարձի և առնվազն մեկ 3 միավորանոց դիպուկ նետում է կատարել։
Սա NBA-ի պատմության մեջ ցանկացած խաղացողի համար, նման վիճակագրությամբ ամենաերկար շարքն է:
Հիշեցնենք, որ այսօր «Լեյքերսն» ընդհատել է երեք անընդմեջ պարտությունների շարքը՝ սեփական հարկի տակ հաղթելով «Յուտա Ջազին» (101:95): «Լեյքերսի» հաղթանակում ամենանշանակալի ներդրումն ունեցավ հենց Լեբրոն Ջեյմսը 25 միավոր, 7 անդրադարձի տիրում և 7 արդյունավետ փոխանցում:
«Լոս-Անջելես Լեյքերսը» այժմ 7-րդն է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում: Վոգելի թիմն ունի 22-ական հաղթանակ և պարտություն: