«Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը ներողություն է խնդրել թիմի երկրպագուներից՝ վերջին խաղերում վատ արդյունքների համար։
«Ես ներողություն եմ խնդրում և խոստանում, որ մենք ավելի լավն ենք լինելու», – գրել է Լեբրոնը Twitter-ում։
«Լեյքերսը» պարտվել է վերջին երեք խաղերում կրել է երեք պարտություն, այդ թվում՝ «Դենվերից» կրած ջախջախիչ պարտությունը , որից հետո թիմը քննադատության էր ենթարկվել լեգենդար խաղացող Մեջիք Ջոնսոնի կողմից:
«Լեյքերսը» 8-րդ տեղում է Արևմտյան կոնֆերենցիայում՝ բացասական հաղթանակների և պարտությունների հարաբերակցությամբ (21-22):
#LakerNation I apologize and I promise we’ll be better! 👑💜💛
— LeBron James (@KingJames) January 17, 2022