«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարն ընդգծել է մյունխենյան թիմի լուրջ տրամադրվածությունը ՉԼ ընթացիկ խաղարկությունում։
«Մենք ոչ մեկից չենք վախենում։ Մենք «Բավարիան» ենք՝ աշխարհի լավագույն թիմերից մեկը։
Մենք չենք վախենում ո՛չ «Ռեալից», ո՛չ ՊՍԺ-ից»,- Պավարի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
ՉԼ 1/8 եզրափակչում մյունխենցիները կմրցեն «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։