Բունդեսլիգայի 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Քյոլնին»։
Գերմանական գրանդի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփեց Կորենտին Տոլիսոն։ «Բավարիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Քյոլնը» ունի 28 միավոր և 8-րդ տեղում է։
«Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Ունիոնին»։ Սարգիս Ադամյանը հայտավորված էր հյուրերի կազմում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։ Այս հաղթանակի շնորհիվ «Ունիոնը» հավասարվեց «Հոֆենհայմին», այժմ երկու թիմերն էլ ունեն 31-ական միավոր և կիսում են երրորդ հորիզոնականը։
«Լայպցիգը» մրցակցի հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը։ Գոլերով աչքի ընկան Անդրե Սիլվան և Քրիստոֆեր Նկունկուն։ «Լայպցիգը» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Շտուտգարտը» 18 միավորով 15-րդ տեղում է։
























































