Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։
Մանչեսթերյան ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ լոնդոնցիների նկատմամբ՝ 1-0։
Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Կևին Դե Բրույնեն․ բելգիացին դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ։
«Մանչեսթեր Սիթին» 22 տուրից հետո 56 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» երկրորդն է՝ 43 միավոր։