«Բավարիան» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի ծառայություններով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դանիացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Չելսին» Քրիստենսենին առաջարկել է երկարաձգել, սակայն խաղացողը դեռևս չի պատասխանել:
Որոշումը կկայացվի մոտ ժամանակներս։