Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ NBA-ի «Դետրոյթ Փիստոնս» թիմի հայազգի մարզիչ Ռեքս Կալամյանը: Այս մասին հայտնում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հավաքականի հետ աշխատանքի համար քննարկումներ եղել են նաև Քոբի Բրայանթի հոր` Ջոյի Բրայանթի հետ:
Ռեքս Կալամյանը մարզչական կարիերան սկսել է 1990-ականներին: Կալամյանն աշխատել է «Էլաք» (1990–1992), «Լոս Անջելես Քլիպերս» (1995–2003, 2018–2020), «Դենվեր Նագեթս» (2004–2005), «Մինեսոտա Թիմբերվուլվզ» (2005–2007), «Սակրամենտո Քինգս» (2007–2009, 2020-2021), «Օքլահոմա Սիթի Թանդերս» (2009–2015), «Տորոնտո Ռափթորս» (2015–2018) և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում: