Ինչպես հայտնում է Sport Bild-ը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր պայմանագիր է պահանջել ակումբի ղեկավարներից։
Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստի և կարմիրների միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լևանդովսկին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մյունխենցիների հետ, եթե նրան վճարեն 24 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ, «Բավարիան» այդ քայլին չի գնա, քանի որ 33-ամյա ֆուտբոլիստի համար գումարը չափազանց մեծ է։
Այս մրցաշրջանում Ռոբերտը 20 գոլ է խփել Բունդեսլիգայում։ «Բավարիան» 43 միավորով վստահորեն գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































