OLBG պորտալի տվյալների համաձայն՝ 2021 թվականին Քոնոր Մաքգրեգորը մենամարտի յուրաքանչյուր րոպեի համար վաստակել է ավելի քան 8 միլիոն դոլար։
Մենամարտի մեկ վայրկյանի ընթացքում իռլանդացին վաստակել է 142,8 հազար դոլար: Այսպիսով, յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ նրան բերել է 1 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, Մակգրեգորն 2021թ ռինգում անցկացրել է երեք րոպե։ Այս ընթացքում իռլանդացին վաստակել է 22 մլն դոլար։
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը։ Անցյալ տարի ռինգում անցկացրած յուրաքանչյուր րոպեն նրան 444,4 հազար դոլար է բերել։
Ամերիկյան ֆուտբոլի մարզիկները վարկանիշում զբաղեցրել են 3-ից 10-րդ տեղերը։ Նրանցից ամենաբարձր վարձատրվողը Դաք Պրեսկոտն էր։ Տարվա ընթացքում նա վաստակել է 97,5 միլիոն դոլար, խաղադաշտում մեկ րոպեի համար նա ստացել է 325 հազար դոլար։