Հունվարի 24-29 –ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այն ընտրական բնույթ կկրի մայիսի 21-31 –ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Փետրվարի 7-20-ը, այնուհետև Երևանում փետրվարի 25- ից մարտի 9-ը կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ: Նախատեսված են նաև միջազգային մեկ-երկու մրցաշարեր: Այս ամենից հետո լավագույն հատկանիշներ դրսևորած կաշվե ձեռնոցի արժանի վարպետներով կկազմվի մեր ազգային հավաքականը, որը հայ մարզասերներին կներկայանա Եվրոպայի առաջնությունում:
Այս ընթացքում էլ Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկներն իրենց ունակությունները կդրսևորեն Խորվաթիայում մարտի 11- 24 –ը կայանալիք Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում: