«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վարձակալել կոտդիվուարցի 19-ամյա վինգեր Ամադ Դիալոյին, ով 2021 թվականի հունվարից հանդես է գալիս իտալական «Ատալանտայում»։
Ինչպես Twitter-ում գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Դիալոյի համար պայքարող չորս ակումբների թվում ֆավորիտը Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում 18-րդ հորիզոնականում գտնվող Բիրմինգհեմ Սիթին է։
Ընթացիկ մրցաշրջանում Դիալոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում երեք հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: