NBA-ում կայացան հերթական խաղային օրվա հանդիպումները:
«Ֆինիքս Սանսը» սեփական խաղահրապարակում 106:89 հաշվով առավելության հասավ «Լոս-Անջելես Կլիպերսի» նկատմամբ: Տանտերերի մեկնարկային հնգյակը պարզապես հիանալի բասկետբոլ խաղաց: Քեմերոն Ջոնս՝ 24 միավոր, Դևին Բուկեր՝ դաբլ-դաբլ՝ 11 միավոր, 10-ը անդրադարձի տիրում, Ջալեն Սմիթ՝ դաբլ-դաբլ՝ 19 միավոր, 14 անդրադարձի տիրում, Քրիս Փոլ՝ թրիփլ-դաբլ՝ 14 միավոր, 13 ռեբաունդ, 10-ը փոխանցում: Մոնտի Ուիլյամսի թիմը տարավ իր 30-րդ հաղթանակը և մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Գոլդեն Սթեյթին» դարձավ Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար:
Իր հերթին «Գոլդեն Սթեյթը» առանց Ստեֆ Կարիի և Դրեյմոնդ Գրինի 96:101 հաշվով զիջեց «Նյու Օրլեանին»: «Մեմֆիսը»՝ ՋԱ Մորանտի հերթական տպավորիչ խաղի շնորհիվ, պարտության մատնեց «Դետրոյիտին»: «Բոստոն Սելթիկսն» էլ դրամատիկ խաղում՝ 105:108 հաշվով պարտվեց «Նյու Յորք Նիքսին»: