Մյունխենի «Բավարիայում» հաստատվել է COVID-19-ի երկու նոր դեպք։
Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը, Կորոնավիրուսով են վարակվել կիսապաշտպան Լերոյ Սանեն և պաշտպան Դայո Ուպամեկանոն։
Ավելի վաղ նույն հիվանդության պատճառով շարքից դուրս էին մնացել Մանուել Նոյերը, Լուկա Էրնանդեսը, Կինգսլի Կոմանը, Կորենտեն Տոլիսոն, Քրիս Ռիչարդսը և Կուասի Նյանզուն։
























































