Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, թե ինչպես է իր կինը օգնել մյունխենցիներին՝ կանխելու կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։
«Ես հիանալի ընտանիք ունեմ, առանց դրա ֆուտբոլում ոչինչ հնարավոր չէր լինի: Որպես մենեջեր՝ ես մարդկանց շատ էի տանում տուն՝ ճաշելու, իսկ Սյուզին ինչ-որ բան էր մտածում ու պատրաստում։
Օրինակ, երբ 2010 թվականին Ֆրանկ Ռիբերիի պատմությունը «Բավարիայում» կարծես ավարտվում էր, քանի որ նրա գործակալները գրեթե վաճառել էին նրան «Ռեալին», մենք Ֆրանկին և իր կնոջը՝ Վահիբային հրավիրեցինք մեզ հետ ընթրիքի։
Սյուզին հատուկ Վահիբայի համար մուսուլմանական սնունդ էր պատրաստել: Դա հրաշալի երեկո էր։ Եվ կեսգիշերին մոտ Վահիբան ասաց. «Ֆրանկ, մենք մնում ենք Մյունխենում»,-հիշել է Հյոնեսը Sky Sport Germany-ի հետ զրույցում :
Ռիբերին իսլամ է ընդունել 2006 թվականին։ Վահիբան ալժիրցի է, մահմեդական: Զույգը չորս երեխա ունի։