ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերայի 200-րդ գոլն է հեղինակել, հայտնում է Goal-ը: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Գավաթի 1/16 եզրափակչում ՊՍԺ-ն 4-0 հաշվով ջախջախել է «Վաննին», իսկ Մբապեն այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Նա կարողացել է խփել կարիերայի 200-րդ և 201-րդ գոլերը, ինչպես նաև հասնել 150 գոլի ցուցանիշին ՊՍԺ-ում:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականին: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 6 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում՝ դառնալով 4 գոլի հեղինակ, և 5 գոլ է խփել Ֆրանսիայի Գավաթի շրջանակում անցկացրած 2 խաղում: