Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է՝ ինչու ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին 2010 թվականին չտեղափոխվեց Մադրիդի «Ռեալ».
«Երբ 2010 թվականին թվում էր, որ Ռիբերիի պատմությունը «Բավարիայում» մոտեցել է իր ավարտին, քանի որ նրա գործակալները նրան գրեթե վաճառել էին «Ռեալին», մենք Ֆրանկին և նրա կնոջը՝ Վահիբային, հրավիրեցինք ընթրիքի: Կինս հատուկ նրա կնոջ համար մուսուլմանական ուտելիքներ էր պատրաստել: Մենք հիանալի երեկո անցկացրինք և արդեն կեսգիշերին Վահիբան ասաց. «Ֆրանկ, մենք մնում ենք Մյունխենում»,- Հյոնեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ռիբերին 2007-ից 2019 թվականներին է հանդես եկել «Բավարիայում»՝ մյունխենյան ակումբի կազմում անցկացնելով 425 հանդիպում, դառնալով 124 գոլի և 128 գոլային փոխանցման հեղինակ: «Բավարիայում» ֆրանսիացի ֆուտբոլիստը 23 տիտղոս է նվաճել:
Այս պահին 38-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս իտալականա «Սալերնիտանա» ակումբում:
























































