Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Չելսին» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին։
Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ 9-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Սադիո Մանեն, իսկ 26-րդ րոպեին մերսիսայդցիների առավելությունը մեծացրեց Մոհամեդ Սալահը։
«Չելսիին» հաջողվեց հաշիվը հավասարեցնել հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում։ Մատեո Կովաչիչը ֆանտաստիկ հարվածով գոլ խփեց, իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ Քրիստիան Պուլիշիչը։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» 43 միավորով երկրորրդն է, «Լիվերպուլը»՝ 42 միավորով երրորդն է։
























































