Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ։ Հունվարի 1-ին Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ Խոսեպ Գվարդիոլայի թիմի։
«Արսենալն» առաջ անցավ հաշվի մեջ 31-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սական: «Մանչեսթեր Սիթին» գոլով պատասխանեց 57-րդ րոպեին. Ռիյադ Մարեսը իրացրեց 11 մետրանոցը: 57-րդ րոպեին «Արսենալի» պաշտպան Գաբրիելը ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ ստացավ, իսկ 2 րոպե անց նա կոպիտ խաղաց մրցակցի դեմ և ստացավ երկրորդ զգուշացում, որը հանգեցրեց խաղադաշտից հեռացմանը։
Հանդիպման հենց վերջնամասում «Մանչեսթեր Սիթին» կարողացավ օգտվել թվային առավելությունից․ ավելացված 3-րդ րոպեին Ռոդրին խփեց հաղթական գոլը։
Չորս անընդմեջ հաղթանակից հետո պարտություն կրած «Արսենալը» 35 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Մանչեսթեր Սիթին» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































