Հունվարի 1-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Լեյքերս» — «Պորտլենդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Լեյքերսի հաղթանակով՝ 139:106 հաշվով։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Լեբրոն Ջեյմսն էր, ով դաբլ-դաբլ է գրանցել՝ 43 միավոր և 14 անդրադարձ։
Յուտա Ջազ-Մինեսոտա հանդիպումն ավարտվեց «Ջազի» հաղթանակով՝ 120:108 հաշվով։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Դոնովան Միտչելն էր՝ 39 միավոր։ Դաբլ-դաբլ են գրանցել Բոյան Բոգդանովիչը (24 միավոր և 12 անդրադարձ) և Ռուդի Գոբերը (14 միավոր և 16 անդրադարձ):
Այլ արդյունքներ
Բոստոն — Ֆենիքս -123:108
Ինդիանա — Չիկագո — 106:108
Օկլահոմա — Նյու Յորք — 95:80
Սակրամենտո — Դալլաս — 96:112
Հյուսթոն — Մայամի — 110:120
Քլիվլենդ — Ատլանտա — 118։121
Տորոնտո — Կլիպերս — 116։108
Մեմֆիս — Սան Անտոնիո — 118:105