Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է Դորտմունի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր ձեռքբերման մասին։
«Մեր ակումբում ունենք Ռոբերտ Լևանդովսկու նման ֆուտբոլիստի։ Նա ևս մի քանի տարի ունակ է մրցաշրջանի ընթացքում 30-40 գոլի հեղինակ դառնալ»,- Կանի Խոսքերն է մեջբերում Suddeutsche Zeitung-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայի 17 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։ Հոլանդն իր հերթին 11 խաղում հեղինակել է 13 գնդակ։
























































