Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը բացատրել է, թե «Բարսելոնան» ինչ պետք է անի, որ հնարավորություն ստանա ձեռք բերելու «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Եթե ես լինեի Լապորտայի փոխարեն․․․Ընդ որում, նա արդեն գիտի՝ ինչ անել, ես ասել եմ նրան։ Խորհուրդ եմ տվել նրան։ Նա գիտի, որ շատ աշխատանք կա։ «Բարսելոնայի» համար հեշտ չէ։
Խնդիրը նրանում է, որ «Բարսելոնան» աշխատավարձերի շատ բարձր ֆոնդ ունի։ Ամեն ինչ կախված է տրանսֆերների առք ու վաճառքից։ Եթե հեռանան, օրինակ, Կոուտինյոն կամ Ումտիտին, ակնհայտ է, որ նրանք կարող են հրավիրել այլ խաղացողի։
Հոլանդի դեպքում սա չի աշխատի։ Բոլորս գիտենք, թե նա որքան աշխատավարձ է ուզում, ու որքան է ուզում «Բորուսիան»։ Այս դեպքում «Բարսելոնան» պիտի փոխհատուցի հասցրած բոլոր վնասները։ Իսկ դա շատ բարդ է, որովհետև խոսքը 500 մլն եվրոյի մասին է»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։
























































