«Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։
Sky Sport Deutschland-ի տվյալների համաձայն՝ ամռանն անգլիական ակումբն ուզում է դասական «9» համարի ձեռք բերել։
Բացի դրանից, Հոլանդի հնարավոր տրանսֆերը կարող է կարևոր դեր խաղալ «Լիվերպուլի» և Մոհամեդ Սալահի նոր պայմանագրի բանակցություններում։ Եգիպտոսցի ֆուտբոլիստի պահանջներից մեկը կազմի ուժեղացումն է։ Սալահն ուզում է նաև զգալ, որ իրեն գնահատում են ու խնդրում է բարձրացնել աշխատավարձը։
























































