Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Ֆրայբուրգը» ընդունել էր «Բայերին» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
33-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Բայերի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Գրիֆոն, իսկ առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Արանգիսը հավասարեցրեց հաշիվը։
«Ֆրայբուրգին» հաղթանակ պարգևեց Շադեն՝ 84-րդ րոպեին։
«Ֆրայբուրգն» այս խաղից հետո վաստակած 29 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Բայերը» 28 միավորով հայտնվեց 4-րդ տեղում։
























































