«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Կիլիան Մբապեի ու Էրլինգ Հոլանդի մասին։
«Ինձ դուր են գալիս էլեգանտ խաղացողները․ հնարավորինս կատարյալ։ Ֆուտբոլիստ լինելով՝ կարող ես տեսնել, թե նրանք ինչպես են մտածում ու շարժվում։ Ինձ դուր են գալիս այն ֆուտբոլիստները, որոնք կարդում են գործողությունները մինչև դրանց լինելը։
Կարծում եմ՝ Մբապեն Ռոնալդոյին է հիշեցնում։ Նա իր խաղում շատ էլեգանտ է։ Հոլանդը լավն է։ Նա չի անում ավելին, քան իրեն պետք է։ Էրլինգը միայն գոլերի վրա է կենտրոնացած։
Կան, օրինակ, խաղացողներ, որոնք կարծում են, որ իրենց ուժերի սահմաններում է անել ավելին, քան կարող են։ Դա ինտելեկտ չէ։ Հոլանդի մեջ ես ինտելեկտ եմ տեսնում․ նա ուղղակի ուզում է գոլեր խփել։ Նա գիտի, որ կարելի է գոլեր խփել։ Ու փորձում է դա անել»,- շվեդ հարձակվողի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը։