«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով 2021 թվականին Բունդեսլիգայում խփել է 43 գոլ և գերազանցել Գերդ Մյուլերի ռեկորդը, մեկնաբանել է իր ձեռքբերումը։
Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղում (4-0) Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել 87-րդ րոպեին։
«Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ գերազանցեցի Գերդ Մյուլերի ռեկորդը: Անձամբ ինձ համար հեշտ խաղ չէր։ Տարածություն չկար, «Վոլֆսբուրգը» շատ էր պաշտպանվում։
Ես շատ հպարտ եմ այս տարվա համար։ Ես բարձրացել եմ նոր մակարդակի։ Հետևում հույզերով լի բուռն տարի է։ Այժմ ես պատրաստվում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ։ Պետք է լավ մթնոլորտով մուտք գործենք նոր տարի»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
























































